Իրակլի Կոբախիձե. Գլխավոր շնորհակալությունը պատկանում է ժողովրդին, մեր հասարակությանը. եթե չլիներ վրաց ժողովրդի աջակցությունն այն կուրսին, որը որդեգրել է երկիրը, ոչ մի հաջողություն չէր կայանա
Գլխավոր շնորհակալությունը պատկանում է վրաց ժողովրդին, մեր հասարակությանը։ Եթե չլիներ վրաց ժողովրդի աջակցությունն այն կուրսին, որը որդեգրել է երկիրը, ոչ մի հաջողություն չէր կայանա, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալիս։
Կոբախիձեի խոսքով՝ հասարակությունը մինչև վերջ կանգնել է երկրի ազգային շահերի պաշտպանության դիրքերում։
«Չնայած լուրջ մարտահրավերներին, չնայած շանտաժին, հասարակությանը մոլորության մեջ գցելու բազմաթիվ փորձերին, հասարակությունը մինչև վերջ կանգնեց մեր երկրի ազգային շահերի պաշտպանության դիրքերում։ Եթե չլիներ հասարակության ամրությունը, կրկին կասեմ, որ ոչ մի հաջողություն չէր կայանա։ Հետևաբար, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, առաջին հերթին, վրաց ժողովրդին և վրացական հասարակությանը՝ ամրության, Վրաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ամուր պահպանելու համար»։ – նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանականներին և կառավարական թիմին՝ հաջող գործունեության համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին, խորհրդարանականներին։ Շատ կարևոր օրենքներ են ընդունվել, այդ թվում՝ մեր համատեղ ջանքերով հաշվետու ժամանակահատվածում, և, իհարկե, Վրաստանի կառավարությունը մշտապես զգում է ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը։ Շնորհակալություն ձեզ՝ պատգամավորներիդ, աջակցության համար։ Առանց ձեր աջակցության, բնականաբար, կառավարության գործունեությունը չէր կարող հաջողված լինել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարական թիմին։ Սա պրոֆեսիոնալների թիմ է, և բոլոր այն արդյունքները, որոնք այսօր ներկայացնելու հնարավորություն ունեցա, այս մարդկանցից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր նախարարի գործունեության արդյունքն է։ Իրականում ձեռքբերումները շատ ավելին են, քան ես այսօր հնարավորություն ունեցա խոսելու, ժամանակի սղության պատճառով, բնականաբար, չկարողացա անդրադառնալ բոլոր ձեռքբերումներին, սակայն այն ցանկը, որն այսօր ներկայացրեցի ձեզ, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան արմատական են այն փոփոխությունները, որոնք կառավարական թիմն իրականացրել է հաշվետու ժամանակահատվածում։ Շնորհակալություն յուրաքանչյուր նախարարի, կառավարության յուրաքանչյուր անդամի, կառավարության աշխատակազմի ղեկավարին և նրա թիմին՝ աջակցության և շատ կարևոր գործունեության համար», – հայտարարել է վարչապետը։