Զիմբաբվեի նախագահը հանդիպելու է զինվորականներին

13:25, 19.11.2017

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հանդիպելու է զինվորականների հետ: Այս մասին լուրը տարածել են տեղական լրատվամիջոցները: Տարածված լրատվությամբ բանակցություններին ներկա է գտնվելու նաև Զիմբաբվեի կաթոլիկ եկեղեցու հայրապետը:

Հանդիպմանը քննարկելու են Մուգաբեի պաշտոնաթողության հարցը: Տարածված լրատվությամբ այսօրևեթ Զիմբաբվեի իշխող կուսակցությունը հավաքվելու է նախագահի պաշտոնաթողության հարցը քվեարկությանը դնելու համար:

Հիշեցնենք, Զիմբաբվեում իրավիճակը լարվել է մեկ շաբաթ առաջ, երբ 94-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռացրել է փոխնախագահին, այդ բանից հետո իշխանությունը իր ձեռքն են վերցրել զինվորականները:

Նշենք, որ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980 թվականից:

 

 

Նմանատիպ