«Դուբրովնիկի ֆորումի» շրջանակներում Մակա Բոչորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին

15:30, 26.06.2026

«Դուբրովնիկի ֆորումի» շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը խոսվել է կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցերի և ԵԱՀԿ ապագա նախագահության համար Վրաստանի թեկնածության հեռանկարների մասին։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության մարտահրավերներն ու համագործակցության ուղիները։

Մակա Բոճորիշվիլին ընդգծել է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության և ներգրավվածության կարևորությունը։

Նմանատիպ