Դեկտեմբերի 20-ին Oracle Arena-յում, Golden State Warriors-ի հանդիպումը բացելու է «Շվիդկացա» համույթը
Դեկտեմբերի 20-ին Oracle Arena-յում, Golden State Warriors-ի հանդիպումը բացելու է «Շվիդկացա» համույթը

Վրաց բասկետբոլիստ, NBA-ի չեմպիոն Զազա Փաչուլիային հարգելով, Գոլդեն Սթեյթ Արենայում կայանալիք հանդիպումներից մեկի ժամանակ, վրացական «Շվիդկացա» համույթը կատարելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգը:

Այս մասին Զազա Փաչուլիան գրելի է իր ֆեյսբուքյան էջում:

«Դեկտեմբերի 20-ին Oracle Arena-յում, Golden State Warriors-ի հանդիպումը բացելու է «Շվիդկացան»: Համույթի անդամները կատարելու են ԱՄՆ-ի օրհներգը և մի քանի վրացական երգ: Շնորհակալություն Warriors-ին և  NBA-ին աջակցության համար»,- գրել է Փաչուլիան:

Հիշեցնենք, Փաչուլիան «Գոլդեն Սթեյթ» էր անցել 2016 թվականին և հենց առաջին սեզոնում  նրան հաջողվել է դառնալ NBA չեմպիոն:

 

Թողնել մեկնաբանություն