Գեկա Գելաձեն հանդիպել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հետ։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության առումով տիրող իրավիճակը։
Գեկա Գելաձեն ընդգծել է, որ այսօր աշխարհում առկա մարտահրավերների ֆոնին տարածաշրջանի անվտանգության առավելագույն ապահովման համար վճռորոշ նշանակություն ունի երկրների համապատասխան ծառայությունների միջև սերտ գործընկերությունը. կողմերը հաստատել են նշված համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը։
Հանդիպմանը ներկա են եղել պետական անվտանգության ծառայության պետի տեղակալներ Թամազ Բորաշվիլին, Ալեքսանդր Մայսուրաձեն և հետախուզական գործակալության պետ Միխեիլ Ձագնիձեն։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։