Այսօրվանից լարիով եկամուտ ունեցող անձանց համար մինչև մեկ միլիոն լարիի վարկերը կտրամադրվեն միայն ազգային արժույթով

14:13, 01.07.2026

Հուլիսի 1-ից մինչև մեկ միլիոն լարի վարկերը կտրամադրվեն բացառապես ազգային արժույթով։ Այս սահմանափակումը վերաբերում է այն անձանց, ովքեր եկամուտ ունեն լարիով։ Նոր կանոնակարգը չի վերաբերում այն մարդկանց, որոնք եկամուտը ստանում են արտարժույթով, անկախ նրանից՝ դա եվրո է, թե դոլար։

Նաթիա Թուրնավայի հրամանի համաձայն՝ վարկատու կազմակերպությունների կողմից մինչև 1 000 000 լարիի բանկային վարկը պետք է տրամադրվի միայն լարիով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուի եկամուտը լիովին պաշտպանված է փոխարժեքի տատանումներից։

«Սեսխերի/բանկային վարկերի մարման համար բավարար եկամուտը վարկառուն լիովին ստանում է սեսխի/բանկային վարկի համապատասխան արժույթով։ Եկամուտը բանկային վարկի համապատասխան արժույթով ստացված կհամարվի, եթե եկամտի աղբյուրը բանկային վարկի մարման ժամկետի ընթացքում զգայուն չէ փոխարժեքի տատանումների նկատմամբ, և դրա ծագման աղբյուրը կապված է այնպիսի երկրի հետ, որում բանկային վարկի արժույթը հանդիսանում է ազգային արժույթ», – նշված է հրամանում։

Նմանատիպ