Այն դեպքում, երբ իշխանությանը տանեն կառափնարան, ոչ թե բանտ՝ Ուկրաինան կպատկանի ժողովրդին. Նադեժդա Սավչենկո

14:18, 16.11.2017

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի բարելավման հնարավորություն կառաջանա գործող իշխանության տապալումից հետո:

«Այն դեպքում, երբ իշխանությանը կառափնարան տանեն: Երբ ժողովուրդը ոչ միայն իշխանությանը կառափնարան կհանի, այլ իշխանությանն ընդդիմության հետ միասին: Կառափնարան, ոչ թե բանտ` միայն այդ դեպքում Ուկրաինայում մարդիկ հույս կունենան», – հայտարարել է Սավչենկոյի խոսքերը:

Նա ընդգծել է, որ ընդդիմության ներկայիս բոլոր ներկայացուցիչները նախկինում իշխանության են եղել: «Նրանք խառնված էին խաղաթղթերի կապուկի նման, նախ մեկ զուգակցությամբ, այնուհետև այլ: Ուստի ընդդիմություն չկա»,- ընդգծել է ժողովրդական պատգամավորը: Նախկինում Սավչենկոն հայտարարել էր, որ Դոնբասի վերամիավորման մասին օրենքով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փորձում է թաքցնել իր անգործությունը:

Նմանատիպ