Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքի տոնը: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Սուրբ Սինոդի անդամների և հոգևորականության հետ միասին Սամեբայի աթոռանիստ տաճարում կմատուցի տոնական պատարագ:
Տաճարներում կօրհնվի ջուրը:
Տոնական պատարագի ավարտից հետո, կաթողիկոս-պատրիարքը հավաքվածներին կդիմի ավանդական քարոզով:
Ջրօրհնեքի տոնը տասներկու տաղավար տոներից մեկն է: Այլ կերպ այս օրը կոչվում է Աստվածահայտնության տոն: