Արչիլ Տատունաշվիլու դիակի տեղափոխումը բռնազավթված Ցխինվալիից (LIVE)
Դիակը փոխանցվելու է Էրգնեթիի տարածքում:
Էրգնեթիում են գտնվում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության տնօրենի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն և Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, փախստականների նախարարի տեղակալ Մամուկա Ցոտնիաշվիլին:
Ինչպես գրում են բռնազավթված Ցխինվալիի ԶԼՄ-ները, դիակի հետ միասին ընտանիքին է փոխանցվելու նաև Արչիլ Տատունաշվիլու սեփականության մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն: Քուտաշվիլուն և Պավլիաշվիլուն ազատ էին արձակել մի քանի օր առաջ:
Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին բռնազավթված Ցխինվալիում մահացել էր անորոշ իրավիճակում: