Վրաստանում է գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը

Հայ-վրացական մշակութային կապերի խթանման նպատակով եռօրյա պաշտոնական այցով փոխնախարար Արա Խզմալյանի ղեկավարությամբ Վրաստանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակն է քննարկել ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և հուշարձանների վերականգնման ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կոնկրետ հարցերին տալ կոնկրետ լուծումներ: Այս ընթացքում Հայաստանի պատվիրակությունն այցեր կիրականացնի նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոն, Զաքարի Փալիաշվիլու անվան թատրոն և Ազգային թանգարան: