Թբիլիսիում կայացավ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի պրեմիերան

Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում կայացավ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանն ինձ հիշում է» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:

Այն նկարագրում է վրաց, հայ և հնդիկ արվեստագետների հուշերը՝ մեծն հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մասին: Կինոնկարի ռեժիսորն է Դավիթ Բեժիտաշվիլին:

Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: