Ծաղկազարդը Թբիլիսիում

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ.Հարության տոնին նախորդող կիրակին նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի Հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. “Օրհնություն Դավթի որդուն”: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է մեծ խանդավառությամբ` ձիթենու և ուռենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: