Պրեմիերա. «Ծառները կանգնած են մահանում»

Մեկ ամիս անց կրկին պրեմիերա: Թբիլսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի հին և նոր սերնդի դերասանները ներկայացրել են Ալեխանդրո Կասոնայի պիեսի հիման վրա դեմադրված «Ծառները կանգնած են մահանում» ներկայացումը: Մեծ ծնողների և թոռան հուզիչ պատմության մասին բեմադրության ռեժիսորը Գագիկ Մելքումյանն է և այն նվիրված է Հայաստանի վաստակավոր և Վրաստանի ժողովրդական արտիստ Էմմա Ստեփանյանի և Հայաստանի ու Վրաստանի ժողովրդական արտիստ Դորի Ամիրբեկյանի հիշատակին: