Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Վրաստան
Ավարտվեց Հայաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Թբիլիսի: Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ, ինչպես նաև այցելել է Թբիլիսիի ս. Գևորգ աթոռանիստ տաճար: Երկկողմ բարձրաստիճան հանդիպումների ժամանակ քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունների խորացման, տնտեսական համագործակցության և քովիդի դեմ համատեղ պայքարի հեռանկարները: Զրույցը վերաբերել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Թե այլ ինչ հարցեր են քննարկվել, դիտենք Ոսկի Ավագյանի և Սերգո Գելաշվիլու տեսանյութում: