Ադամյանցիների «Հին վրացական վոդևիլներ»

Համավարակով պայմանավորված բոլոր կանոնների պահպանմամբ երեկ ադամյանցիները համախմբել էին վիրահայերին ու ներկայացել պրեմիերայով: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանները հանդիսատեսի դատին են հանձնել «Հին վրացական վոդևվիլներ» ներկայացումը, որը բեմադրել են Արմեն Բայանդուրյանն ու Լևոն Ուզունյանը: Չնայած այն փաստին, որ թատրոնի շենքը շինարարության ակտիվ փուլում է գտնվում, այնուամենայնիվ, ադամյանցիները տարբեր թատերաբեմերից շարունակում են ակտիվորեն ներկայանալ հանդիսատեսին: