Զուրաբ Պատարաձեն Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է սահմանային կարգավորումներում բացառություն անելու հնարավորությունների հարցերը
Զուրաբ Պատարաձեն Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է սահմանային կարգավորումներում բացառություն անելու հնարավորությունների հարցերը

Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն Թուրքիա-Վրաստան սահմանը հատելու նոր կարգավորումների հարցը քննարկելու նպատակով Բաթումիում հանդիպել է Վրաստանում Թուրքիայի հանրապետության գլխավոր հյուպատոս՝Մաքբյուլե Քոչակի հետ:

Ինքնավար հանրապետության ղեկավարը անձամբ լսել է հյուպատոսից սահմանը հատելու նոր կարգավորումների մասին լրատվությունը, որը Թուրքիայի իշխանությունները սահմանել են միջազգային չափանիշների շրջանակներում բոլոր հարևան երկրների նկատմամբ:

Զուրաբ Պատարաձեն Թուրք դիվանագետի հետ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում, քննարկել է նոր սահմանային կարգավորումներում բացառություն անելու հնարավորությունների հարցերը:

Առավոտից  Սարփի սահմանային անցակետի տարածքում ընթանում է բողոքի ցույց: Քաղաքացիները, ովքեր աշխատում են Թուրքիայում և սահմանը հատում են ամեն օր, պահանջում են վերացնել կարգավորումները, որոնք Թուրքիայի իշխանությունների կողմից  գործի են դրվել հունվարի 1-ից:

Հիշեցնենք, Թուրքիան Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու կարգավորումներում մտցրել է փոփոխություններ:

Փոփոխությունների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի տարածքը մուտք գործելը նույնիսկ մի քանի ժամով հաշվվելու է որպես մեկ օրացուցային օր:

Վրաստանի քաղաքացիները  180 օրյա ժամանակահատվածի ընթացքում ունեն Թուրքիայի տարածքում 90 օրով գտնվելու իրավունք: