Զուրաբ Ջափարիձեն կամավոր կերպով հետևել է ոստիկանության աշխատակիցներին
Զուրաբ Ջափարիձեն կամավոր կերպով հետևել է ոստիկանության աշխատակիցներին

Զուրաբ Ջափարիձեն կամավոր կերպով հետևել է ոստիկանության աշխատակիցներին,- այս մասին նշված է հայտարարությունում, որը տարածում է ներքին գործերին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ պարտադիր է դարձել քննչական գործողությունների կատարումը, որը հավաքված ժողովրդի քանակը հաշվի առնելով, անհնար էր իրագործել տեղում:

««Գիրչի»-ի կողմից մարիխուանայի «փառատոնի» կազմակերպման և փառատոնի շրջանակներում մարիխուանա անօրեն գնելու-պահելու-իրացնելու փաստով ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտում արդեն մի քանի ամիս է ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ-ի 273-րդ պրիմ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերով:

Նշված հետաքննության շրջանակներում, Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ պարադիր է դարձել քննչական գործողությունների կատարումը, որը հավաքված ժողովրդի քանակը հաշվի առնելով, անհնար էր իրագործել տեղում:

Քանի որ Զուրաբ Ջափարիձեն նախագահի թեկնածու է, իրավապահները նրան առաջարկել են քննչական գործողություններին մասնակցելու համար հետևել ոստիկաններին, ոստիկանության բաժանմունք: Զուրաբ Ջափարիձեն կամավոր հետևել է նրանց:

Այս պահի դրությամբ, նրա մասնակցությամբ ընթանում են քննչական գործողություններ: Ինչպես նաև, մարիխուանայի «փառատոնի» կազմակերպման և ոստիկանությանը դիմադրության ցույց տալու համար ձերբակալված է 11 անձ»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:

Թողնել մեկնաբանություն