Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի շրջանային լիազորի տեղակալ
Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի շրջանային լիազորի տեղակալ

Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի շրջանային լիազորի տեղակալ:

Նշված տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել է շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Երգիչը կլինի լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլու երրորդ տեղակալը:

Շրջանի լիազորը Զուրա Խաչիձեին ներկայացրել է աշխատակիցներին:

Զուրա Խաչիձեն աշխատելու է մշակույթի, սպորտի, կրթության և ինքնակառավարման հետ հարաբերության ուղղությամբ: