Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» հարակից տարածքում տեղի է ունեցել միջադեպ
Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» հարակից տարածքում տեղի է ունեցել միջադեպ

Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» հարակից տարածքում, որտեղ հարձակվողը պատանդներ ունի, տեղի է ունեցել միջադեպ:

«Քարթուլի մարշի» մեծամասնական պատգամավորության թեկնածու Գիորգի Գաբեդավային հասցրել են ֆիզիկական անպատվություն, երբ նա լրատվամիջոցների մոտ նշել է, որ հարձակվողը պատանդ է վերցրել իր զարմիկին: Անհայտ անձը թիկունքից մոտեցել է Գաբեդավային ու հարվածել շշով:

Մամուլի հետ զրույցում Գիորգի Գաբեդավան քննադատել է նաև «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկին՝ Գիգի ՈՒգուլավային և հայտարարել, որ ոչ մեկի չի տա փյառ անելու իրավունք:

«Ես ամբողջ օրը այստեղ եմ, իմ զարմիկը բանկում պատանդ է: Ես ոչ մեկին թույլ չեմ տա այստեղ փյառով զբաղվել: Լավ կլինի այս սադրիչին դուրս բերեք այստեղից»,- հայտարարել է Գիորգի Գաբեդավան:

Իրավապահ մարմինները միջադեպի մասնակից երկու անձանց դուրս է հանել տարածքից: