Զուգդիդում մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Զուգդիդում մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տեղեկությամբ, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա հետազոտել են 21 կենսաբանական նմուշ, այստեղից վարակը հաստատվել է մեկ անձի մոտ:

Կենտրոնի տվյալներով, կորոնավիրուսը հաստատվել է 55 ամյա կնոջ մոտ, ով Զուգդիդի է տեղափոխվել բռնազավթված Աբխազիայից: Հիվանդը բուժվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Զուգդիդի լաբորատորիայում հետազոտել են տենդի կենտրոնի պացիենտների կենսաբանական նմուշները, երկու նմուշ վերցվել էր ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանցից, մեկը բուժանձնակազմի անդամից, իսկ 15-ը կարանտինային գոտուց:

Թողնել մեկնաբանություն