Զուգդիդում հետազոտել են 33 քաղաքացու, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Զուգդիդում հետազոտել են 33 քաղաքացու, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տվյալներով, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են  33 անձի կենսաբանական նմուշ: Ոչ մեկի մոտ վարակ չի հաստատվել:

Ինչպես հայտարարել են Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնում, հետազոտվածների թվում են բժշկական ոլորտի չորս ներկայացուցիչներ, բեռնատարի երկու վարորդ և դիալիզով հիվանդներ: Հետազոտվել են նաև ինքնամեկուսացման ռեժիմում և կարանտինում գտնվող քաղաքացիներ: