Զուգդիդիում տեղի է ունեցել վթար
Զուգդիդիում տեղի է ունեցել վթար

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Թբիլիսի-Զուգդիդի կենտրոնական մայրուղու 325 կիլոմետրում՝ Զուգդիդի մունիցիպալիտետի Ճիթածղարի գյուղում:

Միմյանց են բախվել «Մերսեդես ML» ամենագնացն ու «Մերսեդես» սեդանը: Բախման արդյունքում երկու մարդ ծանր վնասվածք էր ստացել: 112-ի խումբը նրանց տեղափոխել էր Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոց: Տուժածներից մեկը, 1993 թվականին ծնված Զուգդիդիի բնակիչ Վ.Ջ.-ն մահացել է հիվանդանոցում, մյուս տուժածի վիճակը ծանր է: Դեպքի վայրում աշխատում են ​​քրեագետները:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերրորդ մասով:

Թողնել մեկնաբանություն