Զուգդիդիում կողոպտել են սուպերմարկետ
Զուգդիդիում կողոպտել են սուպերմարկետ

Զուգդիդիում կողոպտել են «Լիբրե» սուպերմարկետը: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր:

Տեղացիների խոսքով, դանակով զինված տղամարդը ներխուժել է սուպերմարկետ, զենքի սպառնալիքով կոնսուլտանտից ծխախոտ վերցրել ու թաքնվել:

Ըստ ՆԳ նախարարության, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 179-րդ, կողոպուտի հոդվածով: