Զուգդիդիից Թբիլիսիի ուղղությամբ երթևեկող ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել (վիդեո)

Աբաշայի մոտ ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել:

Արագընթաց գնացքը կատարում էր Զուգդիդի-Թբիլիսի երթուղին:

Գնացքից տարհանել են ուղևորներին:

Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկության համաձայն, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղում գտնվում են հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները: