Զուգդիդիի թիվ 27 մեծամասնական ընտրական շրջանում ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանքի» թեկնածուն ստացել է ձայների 93,88 %
Զուգդիդիի թիվ 27 մեծամասնական ընտրական շրջանում ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանքի» թեկնածուն ստացել է ձայների 93,88 %

Զուգդիդիի թիվ 27 մեծամասնական ընտրական շրջանում ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանքի» թեկնածուն ստացել է ձայների 93,88 %:

Զուգդիդիի թիվ 67 ընտրատարածքի նախագահ, Միրանդա Մեսխիի հայտարարությամբ, նախնական արդյունքների համաձայն, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իրակլի Չիքովանի (Վրացական երազանք) 93,88% (31 678 ձայն) և Մալխազ Ջալաղոնիա (Միասնական ազգային շարժում – ուժը միասնության մեջ է) 6,12% ( 2 064 ձայն):

Ըստ շրջանային ընտրական հանձնաժողովի տվյալների, գրանցված 120 255 հազար ընտրողներից, նախնական արդյունքներով, երկրորդ փուլին մասնակցել է մինչև 35 000 ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 29 տոկոսը:

Ըստ Զուգդիդիի թիվ 67 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահի, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից ընդհանուր առմամբ գրանցվել է չորս բողոք, իսկ ձայների հաշվարկի և ամփոփ արձանագրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի գրանցվել:

Միրանդա Մեսխիի հայտարարությամբ, բողոքները, որոնք արձանագրվել են վերաբերում են ընթացակարգային խախտումներին, շարժական քվեատուփի հետ կապված վիճակահանությանը, ինչպես նաև գրանցողի կողմից բաց թողած ստորագրությանը, որը գրանցողը նույնպես նշել է հայտարարության մեջ:

Ըստ Մեսխիի, այս ընթացակարգային հարցերը որևէ ազդեցություն չեն ունենա արդյունքի վրա:

Այս պահին հաշվված են բոլոր 109 ընտրատեղամասերը և վերբեռնվել են ԿԸՀ-ի կայքում: