Զուգդիդիի նախկին քաղաքապետին և փոխքաղաքապետին ձերբակալել են հատկապես մեծ քանակությամբ կաշառք վերցնելու փաստով
Զուգդիդիի նախկին քաղաքապետին և փոխքաղաքապետին ձերբակալել են հատկապես մեծ քանակությամբ կաշառք վերցնելու փաստով

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում խմբային, հատկապես մեծ քանակությամբ կաշառք վերցնելու փաստով, դատարանի որոշման հիման վրա, ձերբակալել են Զուգդիդիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Լաշա Գոգիային և փոխքաղաքապետ Գիա Գուլորդավային:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, հետաքննությունը պարզել է, որ 2018 առաջին կեսին, Լաշա Գոգիան և Գիա Գուլորդավան, որոնք այն ժամանակ զբաղեցնում էին Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի և փոխքաղաքապետի պաշտոնները, Զուգդիդի քաղաքում գտնվող Գուլուայի այգու և երկաթուղու կայարանի հարակից տարածքները վարձով տալու աճուրդի հանելու դիմաց քաղաքացուց կաշառքի տեսքով պահանջել և ստացել են հատկապես մեծ քանակությամբ գումար – 21 500 դոլլար:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և 3-րդ մասի «ե» ենթակետով, որը ենթադրում է 11-ից 15 տարվա ազատազրկում: