Զուգդիդիի լաբորատորիայում հետազոտված 614 անձանցից կորոնավիրուս է ախտորոշվել միայն մեկի դեպքում
Զուգդիդիի լաբորատորիայում հետազոտված 614 անձանցից կորոնավիրուս է ախտորոշվել միայն մեկի դեպքում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 614 անձի կենսաբանական նմուշ, այդ թվում 410 վերցված էր Մեստիայի մունիցիպալիտետից:

Մեստիայի նմուշներից կորոնավիրուս է ախտորոշվել միայն մեկ անձի դեպքում:

Ինչ վերաբերում է մնացած 204 հետազոտվածներին, նրանցից 20-ը տենդի կենտրոնի պացիենտ է, 63-ը՝ բուժանձնակազմ, 70-ը՝ կարանտինից, 14-ը՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձ, 15-ը՝ ՆԳՆ-ի աշատակից, 11-ը՝ մանկատան երեխա:

204 հետազոտվածից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: