Զուգդիդիի կենտրոնում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղում զինված անձը վերցրել է պատանդներ

Զուգդիդիի կենտրոնում, Գամսախուրդիայի փողոցում գործող «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղում զինված անձը վերցրել է պատանդներ:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, հանցագործը զինված է ավտոմատով, նռնակով և պատանդ է վերցրել ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ՝ սպառողներին:

Այս պահի դրությամբ, հայտնի չէ, թե նա ինչ է պահանջում: Տեղում մոբիլիզացված է Զուգդիդիի ոստիկանությունը, հատուկ ջոկատայիններ: