Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտված 354 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտված 354 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 354 անձի կենսաբանական նմուշ:

Հետազոտվել է տենդի կենտրոնի 14 պացիենտ, բուժանձնակազմի 74 անդամ, կարանտինում գտնվող 8 անձ, ինքնամեկուսացման մեջ գտնվող մեկ անձ, ՆԳՆ-ի 239 աշխատակից, 11 վարորդ և դիալիզ անցնող 7 պացիենտ:

Հետազոտված անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: