Զրույցը այն մասին, որ 600 հազար վատ վճարողի փոխարեն, վարկը վճարում են լավ վճարողները սպեկուլացիա է, միլիարդ ու կես լարին վճարելու է «Քարթու» հիմնադրամը
Զրույցը այն մասին, որ 600 հազար վատ վճարողի փոխարեն, վարկը վճարում են լավ վճարողները սպեկուլացիա է, միլիարդ ու կես լարին վճարելու է «Քարթու» հիմնադրամը

Միլիարդ ու կես լարիի պարտքերը ամբողջությամբ մարում է և իր վրա վերցնում «Քարթու» հիմնադրամը,-այս մասին Վրաստանի ֆինանսների նախարար, Իվանե Մաճավարիանին հայտարարել է կառավարության նոր նախաձեռնությունը գնահատելու ժամանակ:

Ինչպես հայտարարել է Մաճավարիանին, խոսքը այն մասին, որ 600 հազար մարդու փոխարեն, որոնք չեն կարող վճարել վարկերը, վճարում են այլ մարդիկ, դա ուղղակի սպեկուլացիա է:

«Կառավարության դերը այս գործում այն էր, որ մենք այդ հարցը բարձրացրել ենք, մենք փնտրում էինք ճանապարհներ այդ հիմնախնդրի կարգավորման համար: Վերջում ամբողջ այս բեռը իր վրա վերցրեց Քարթու հիմնադրամը: Շնորհակալություն Քարթուին և բանկերին համագործակցության համար: Դա շատ բարդ գործընթաց էր»,-հայտարարել է Իվանե Մաճավարիանին: