Զոհված զինվորների հիշատակը հարգելու համար անց է կացվել մարաթոն
Զոհված զինվորների հիշատակը հարգելու համար անց է կացվել մարաթոն

Վրաստանի պաշտպանության նախարարության IV մեխանիզացված բրիգադի, 41-րդ գումարտակի նախաձեռնությամբ, ի հիշատակ տարածքային ամբողջականության համար մարտերում և միջազգային առաքելություններում զոհված վրաց զինվորականների, Ռուսթավիում տեղի է ունեցել մարաթոն:

Պաշտպանության նախարարության լրատվությամբ, վազքին մասնակցել են 41-րդ գումարտակի, հատուկ գործողության ուժերի, հինգերորդ հրետանային գումարտակի, մարտական ​​ինժեներական գումարտակի և սերժանտների պտրաստության ակադեմիայի զինծառայողները: Վեցկիլոմետրանոց վազքին մասնակցել է մոտ 200 զինծառայող:

Վազքի հաղթողներին պարգևատրել են չորրորդ մեխանիզացված գումարտակի հրամանատար, գնդապետ Վեփխվիա Չալաբաշվիլին, 41-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուխրան Ջափարիձեն և Ռուսթավիի քաղաքապետ, Իրակլի Տաբաղուան:

Զոհված հերոսների հիշատակին նվիրված մարաթոնը անց է կացվել երրորդ անգամ: