Զոհված զինվորականների զավակներին փոխանցվել են ամանորյա նվերներ
Զոհված զինվորականների զավակներին փոխանցվել են ամանորյա նվերներ

Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, զինծառայողները ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորել են, 2008 թվականի օգոստոսի պատերազմում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին և հանձնել ամանորյա նվերներ:

Երեխաները նախարարի նվերները ստացել են իրենց հայրերի ընկերներից:

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զինվորականներն այցելել են հերոսների ընտանիքներ ու հանձնել iPad- ներ, «Հայքս» ֆիրմայի աքսեսուարներ և քաղցրավենիք: