Զոհված զինծառայողների մայրերին մարտի 3-ը շնորհավորել են նրանց զինակից ընկերները
Զոհված զինծառայողների մայրերին մարտի 3-ը շնորհավորել են նրանց զինակից ընկերները

Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում, միջազգային առաքելություններում և ծառայության ընթացքում զոհված զինծառայողների մայրերին, նրանց ընկերները շնորհավորել են մայրերի տոնը:

Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Նրանց խոսքով, պաշտպանության ուժերի զինծառայողներն անսպասելիորեն այցելել են զոհված զինծառայողների ծնողներին, Վրաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում և խորհրդանշական ծաղկեփնջեր հանձնել մայրերի օրվրա առթիվ:

Մայրերը զինվորների հետ միասին մեկ անգամ ևս հիշեցին իրենց զոհված երեխաների սխրանքները և զինվորականներին արժանի ծառայություն մաղթեցին հայրենիքի պահպանման գործում: