Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի ԱԳ նախարարին ցավակցել է Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի ԱԳ նախարարին ցավակցել է Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև կայացել է հեռախոսազրույց:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը վրացի գործընկերոջն անձամբ ցավակցել է Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության առնչությամբ:

Նախարարները տեղեկություն են փոխանակել կորոնավիրուսի վերաբերյալ Վրաստանում և Հայաստանում տիրող համաճարակային վիճակի առնչությամբ: Զրույցի զգալի մասը տրամադրվել է երկու երկրների օրակարգում առկա հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացման համար խաղաղությունը և կայունությունն այլընտրանք չունեն:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, Վրաստանը մշտապես ողջունում է, ապակայունացման նպատակով, կողմերի կողմից խաղաղության առումով արված քայլերը: