Զինվորականներին անորակ սննդով մատակարարելու, թե մատակարարող ընկերության կասկածելի գործարքների մասին մեղադրանքներն անհիմն են. Պաշտպանության նախարարություն
Զինվորականներին անորակ սննդով մատակարարելու, թե մատակարարող ընկերության կասկածելի գործարքների մասին մեղադրանքներն անհիմն են. Պաշտպանության նախարարություն

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զինվորականներին անորակ սննդով մատակարարելու, թե մատակարարող ընկերության կասկածելի գործարքների մասին մեղադրանքներն անհիմն են: Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:

««Տվ Պիրվելի» հեռուստատեսությունը շարունակում է տարածել զրպարտիչ և կեղծ տեղեկատվություն, որի իրական նպատակն է ստվեր գցել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ ձեռնարկված միջոցառումների, զինվորականներին լավագույն սննդային պայմաններ ստեղծելու վրա: Զինվորականներին անորակ սննդով մատակարարելու, թե մատակարարող ընկերության կասկածելի գործարքների մասին մեղադրանքներն անհիմն են և միտումնավոր հորինված, գերատեսչությունը վարկաբեկելու համար: Ցավալի է, որ «Տվ Պիրվելին» թուլություն է համարում, նախարարության գնումների թերությունների արագ և արդյունավետ հայտնաբերումը, ինչը բացառում է բանակին անորակ արտադրանքի մատակարարումը և հետագայում կանխում է նման փաստերի կրկնությունը:

Հանրությանը բացատրում ենք, որ պանիր մատակարարող «Ալպուրի» ընկերության հետ պայմանագիրը խզվել է 2020 թվականի դեկտեմբերին, հայտնաբերված խախտումների պատճառով, որոնք հայտնաբերվել են գործող և արդյունավետ վերահսկողության համակարգի արդյունքում, և տվյալ ապրանքներն անմիջապես հանվել են բանակի ռացիոնալից: Սննդամթերքի բազմազանության, տեղական, վրացական մսի և այլ ապրանքների ապահովմանը զուգահեռ, որակի վերահսկումը նախարարի կարևորագույն գերակայություններից մեկն է, և դրա բարելավման ուղղությամբ ձեռնարկվել են ամենակարևոր քայլերը:

Որակի հսկողություն է իրականացվում, այդ թվում` պարենի ազգային գործակալության կողմից: Բացի այդ, Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով, պարենային ապրանքների բարձր որակը ապահովելու համար նախարարությունում ստեղծել է «Ստանդարտիզացիայի» և որակի վերահսկողության վարչություն, որն ապահովում է սննդի, խոհանոցի գույքի, պարագաների, ենթակառուցվածքների բարձր որակը, սահմանում է ՆԱՏՕ-ի չափանիշներ և վերահսկում է որակը:

Ինչ վերաբերում է հեռուստատեսության կողմից տարիներ առաջ գերատեսչությունից հեռացած աշխատակիցների 2019 թվականին նշանակված Իրակլի Ղարիբաշվիլիի կամ նրա թիմի հետ կապելը, ապա դա հատում է բոլոր սահմանները և լոգիկան և ներկայացնում է ապատեղեկատվություն: Մենք ցավում ենք, որ «Տվ Պիրվելին» զբաղված է ստվեր գցելով և փորձելով վարկաբեկել պաշտպանության ուժերը», – ասել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից: