Զինված հարձակվողի կողմից գերեվարված 43 պատանդ ազատ է արձակվել, հետաքննչական գործողությունները շարունակվում են. ՆԳՆ
Զինված հարձակվողի կողմից գերեվարված 43 պատանդ ազատ է արձակվել, հետաքննչական գործողությունները շարունակվում են. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Զուգդիդում «Սաքարթվելոս բանկի» շենքում զինված հարձակվողի կողմից գերեվարված 43 պատանդ ազատ է արձակվել:

Գերատեսչության հաղորդմամբ, հատուկ օպերատիվ-հետախուզական գործողությունները ընթացքի մեջ են:

«Ցանկանում ենք հասարակությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Զուգդիդում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ իրավապահների կողմից հատուկ օպերատիվ-հետախուզական գործողությունները տեղում դեռ չեն ավարտվել և ընթացքի մեջ են:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խոչընդոտել օպերացիայի ընթացքին: Ներքին գործերի նախարարությունն փաստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրի աստիճանաբար:

Այս պահին բանկի շենքում զինված հարձակվողի կողմից գերեվարված 43 պատանդներ ազատության մեջ են, ոստիկանությունը նրանց տեղափոխել է անվտանգ տարածք:

Դեպքի վայրում ձեռնարկվում են քննչական միջոցառումներ»,- ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: