Զինված անձինք Մալիում  սպանել են 134 մարդու
Զինված անձինք Մալիում սպանել են 134 մարդու

Արևեմտյան Աֆրիկայում, Մալիում զինված անձինք սպանել են 134 մարդու: «Ռոյտերս» գործակալության լրատվությամբ, զոհերի թվում կան հղի կանայք, երեխաներ և մեծահասակներ: Նրանց սպանվել են հրազենի և սառը զենքի օգտագործմամբ:

Մահացածները Մալիում ապրող Փուլա էթնիկ խմբի անդամներն են: Նահանգապետը այս սպանությունը անվանել է «մասսայական սպանություն»: Ինչպես գրում է «ֆրանս պրեսը», հարձակումը հավանաբար կազմակերպվել է նրանց հետ առկաճատող Դոգոն ցեղի անդամների կողմից: Վերջիններս Փուլայի ցեղի անդամներին մեղադրում են ջիհադիստների հետ կապ ունենալու մեջ: