Զիմբաբվեում ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ
Զիմբաբվեում ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ

Զիմբաբվեում ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ: Կան նաև տուժածներ:

«New Zimbabwe» տեղի լրատվամիջոցի տեղեկությամբ, մի քանի տուժածի վիճակը ծանր է:

Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել երկր հարավային մասում: Ուղևորատար ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո ավտոբուսը բոցավառվել է:

Ողբերգության ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հետաքննության նախնական տեղեկությամբ, պայթյունի պատճառը ուղևորներից մեկի ճամպրուկում առկա վառելիքն էր: