Ժողովուրդն է սահմանում, թե ում ընտրի, կարծում եմ,  կանեն արժանի ընտրություն. Բիձինա Իվանիշվիլի (վիդեո)
Ժողովուրդն է սահմանում, թե ում ընտրի, կարծում եմ, կանեն արժանի ընտրություն. Բիձինա Իվանիշվիլի (վիդեո)

Կարծում եմ, մենք ցույց տվեցինք, որ այս ընտրություններով Վրաստանում իրոք հաստատվեց ժողովրդավարություն,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պատրիարքարանում, որտեղ այսօր կաթողիկոս-պատրիարքը ընդունել է Բերա Իվանիշվիլուն և նրա կնոջը և օրհնել:

Իլիա Երկրորդը Բիձինա Իվանիշվիլուն հարցրել է. «Ընտրությունները լավ են ընթանու՞մ»:

Բիձինա Իվանիշվիլու խոսքով, ժողովուրդն է սահմանում, թե ում ընտրի: «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը կարծում է, որ ժողովուրդը կանի արժանի ընտրություն:

«Կարծում եմ, մենք ցույց տվեցինք, որ այս ընտրություններով Վրաստանում իրոք հաստատվեց ժողովրդավարություն: Ժողովուրդն ընտրեց իշխանություն: Ժողովուրդն է սահմանում, ում պետք է ընտրի: Ես կարծում եմ, որ նրանք կանեն արժանի ընտրություն: Սակայն հարցերը, իհարկե, շատ են»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: