Ժողովրդավարությունը պարզ բան չէ, ազատ երկրում հանրահավաքները սովորական երևույթ է, սակայն դրանք պետք է լինեն խաղաղ. Ադամ Քիզինգեր
Ժողովրդավարությունը պարզ բան չէ, ազատ երկրում հանրահավաքները սովորական երևույթ է, սակայն դրանք պետք է լինեն խաղաղ. Ադամ Քիզինգեր

Ժողովրդավարությունը պարզ բան չէ, ազատ երկրում հանրահավաքները սովորական երևույթ է, սակայն դրանք պետք է լինեն խաղաղ,- այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում, Վրաստանի բարեկամների խմբի նախագահ, կոնգրեսական Ադամ Քիզինգերը գրել է «թվիթերում»:

«Հինգշաբթի ես հանդիպում եմ ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ, որի ժամանակ մենք երկուսս վերահաստատել ենք մեր ընդհանուր նպատակները Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում: Ես բարձր եմ գնահատում խորհրդարանի խոսնակ Թալկվաձեի ջանքերը, որ այցելել է մեզ մոտ, որպեսզի քննարկեինք մեր դաշինքի կարևորությունը: Ես գնահատում եմ մեր բարեկամությունը:

Հանդիպումից հետո ես երկխոսություն եմ ունեցել Վրաստանի քաղաքական ճգնաժամի մեջ ներգրավված տարբեր կուսակցությունների հետ: Չնայած որ, կա ոշակի առաջընթաց, ինձ համար պարզ է դարձել, որ ընդդիմության և իշխող կուսակցության միջև կան անլուծելի տարաձայնություններ:

Ժողովրդավարությունը պարզ բան չէ, ազատ երկրում հանրահավաքները սովորական երևույթ է, սակայն դրանք պետք է լինեն խաղաղ: Քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ իրենց դատական ​​համակարգը արդար է բոլորի համար:

Վրաստանում պետք է բոլոր կողմերը, ովքեր ներգրավված են ժողովրդավարության և ազատության զարգացման մեջ, գնան փոխզիջման»,- գրում է Ադամ Քիզինգերը:

Նրա խոսքով, որ որպես ներկայացուցիչների պալատի Վրաստանի բարեկամների խմբի համանախագահ, նա վճռականորեն շարունակում է աջակցել ԱՄՆ-Վրաստան ամուր և երկարատև հարաբերություններին: