Ժողովրդական պաշտպանը հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու է ներկայացրել Իզաբելա Օսիպովային
Ժողովրդական պաշտպանը հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու է ներկայացրել Իզաբելա Օսիպովային

Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, «հեռարձակման մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, Վրաստանի խորհրդարանին, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու է ներկայացրել Իզաբելա Օսիպովային: Լրատվությունն այս մասին տեղադրվել է ժողովրդական պաշտպանի պաշտոնական կայք էջում:

Նինո Լոմջարիայի հայտարարությամբ, տարիներ շարունակ, խորհրդարանական թե հատուկ հաշվետվություններում ժողովրդական պաշտպանը երաշխավորում էր հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդում կամ այլ ներկայացուցչական մարմիններում ներկայացնել ազգային փոքրամասնությունների թեկնածուի, և ընդգծում էր նրանց ինտեգրման կարևորությունը հասարակական կյանքի և որոշումների ընդունման գործընթացում:

Ժողովրդական պաշտպանի խոսքերով Իզաբելա Օսիպովան ներկայացնում է ազգային փոքրամասնություն: Նրա թեկնածությունը միաձայն աջակցություն է ստացել Վրաստանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների կողմից: Նա ունի մեծ փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քաջածանոթ է հանրային հեռարձակողի հիմնախնդիրների հետ:

 

 

Թողնել մեկնաբանություն