Ժողովրդական պաշտպանը դիմում է քննչական գերատեչություններին, հետաքննություն սկսվի հոգևորականների հայտարարությունների շուրջ
Ժողովրդական պաշտպանը դիմում է քննչական գերատեչություններին, հետաքննություն սկսվի հոգևորականների հայտարարությունների շուրջ

Ժողովրդական պաշտպանը պահանջում է, հետաքննություն սկսվի հոգևորական անձանց կողմից արված հայտարարությունների շուրջ, հոգևորականների կողմից սեռական բնույթի գործողություն իրականացնելու փաստերի մասին:

Ինչպես հայտարարել է Նինո Լոմջարիան մամլո ասուլիսին, հոգևորական անձինք փաստում են, որ նման տիպի հանցանք հնարավոր է իրականացված լինի նաև անչափահասների նկատմամբ: Օմբուդսմենի հայտարարությամբ, նա արդեն դիմել է քննչական գերատեսչություններին:

«Տարածված տեղեկությունը ներառում է քրեական օրենսգրքով հաշվի առնված պատժելի գործողության նշաններ: Իրավապահ մարմիններին կոչ եմ անում, սկսեն հետաքննություն յուրաքանչյուր տեղեկությամբ հարցով: Ինչպես նաև կոչ եմ անում բոլոր այն անձանց, որոնց հայտնի է վերոնշյալ հավնական հանցանքի մասին, անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,- հայտարարել է Լոմջարիան: