Ժնևյան միջազգային բանավեճի համանախագահները տարածում են հայտարարություն
Ժնևյան միջազգային բանավեճի համանախագահները տարածում են հայտարարություն

Ժնևյան միջազգային բանավեճի համանախագահները տարածում են հայտարարություն:

«Մենք, Ժնևյան միջազգային բանավեճի համանախագահներս, ևս մեկ անգամ հանդես ենք գալիս համագործակցության և երկխոսության կոչով, հատկապես հակամարտության գծից այն կողմ գլոբալ համավարակի ժամանակ:

Ժնևի միջազգային բանավեճը մնում է նշանակալից կարևոր ձևաչափ, անվտանգության և մարդասիրական հիմնախնդիրների լուծման համար, հատկապես հակամարտությունից տուժած բնակչության համար: Մենք ողջունում ենք համավարակի ժամանակ բանավեճին մասնակիցների կողմից մեզ մոտ տեղի ունեցող պարբերաբար խորհրդատվությունները: Ինչպես նաև Էրգնեթիում անցկացվող միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների վերբերյալ հանդիպումների վերսկսումը: Մենք ողջունում ենք նաև Գալիում նույն մեխանիզմի հանդիպումների վերսկսումը:

Սակայն, միևնույն ժամանակ, մենք մտահոգված ենք, որ անցակետերը փակ են: Չնայած համավարակը պահանջում է զգուշություն, որոշ անցակետեր, ինչպիսին օրինակ օզիսում է, փակ է ավելի քան մեկ տարի: Դա «կովիդ 19»-ից առաջ էր: Տեղաշարժման ազատության սահմանափակումը բարդացնում է բուժումը, փոխադրումը և հաղորդակցությունը, ինչպես նաև կենսամիջոցներին հասանելիությունը:

Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կխթանեն իրենց վստահության ամրապնդման ջանքերը և կկաշխատեն ինչպես համանախագահների, այնպես էլ միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների հետ:

Անհամբեր սպասում ենք օրակարգի հիմնական կետերի կապակցությամբ առաջընթացին, որին կարող ենք հասնել բանավեճի հաջորդ փուլին՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին 7-ին»,- ասված է հայտարարության մեջ: