Ժնևյան բանակցությունների նախապատրաստական հանդիպմանը դրվել է համավարակի պայմաններում Ռուսաստանի կողմից հաճախակի դարձած սադրանքների հարցը. Արտգործնախարարություն
Ժնևյան բանակցությունների նախապատրաստական հանդիպմանը դրվել է համավարակի պայմաններում Ռուսաստանի կողմից հաճախակի դարձած սադրանքների հարցը. Արտգործնախարարություն

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ժնևյան բանակցությունների 51-րդ փուլի նախապատրաստական ​​հանդիպումը, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահների հետ:

Հանդիպումը վրացական կողմից վարում էր Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը դրվել է համավարակի պայմաններում Ռուսաստանի կողմից հաճախակի դարձած սադրանքների հարցը, այդ թվում այսպես կոչված բորդերիզացիայի և ապորինի ձերբակալությունների դեպքերը, որոնք էլ ավելի են սրում անվտանգության և մարդասիրական իրավիճակը տեղում:

«Փոխնախարարը մտահոգություն է հայտնել նոյեմբերի 20-ին Զարդիանթկարի գյուղի մերձակայքում, բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Միրիան Թազիաշվիլիի պատճառով, հատուկ ուշադրություն է դարձվել նաև ապօրինի կալանքի տակ գտնվող՝ Զազա Գախելաձեի, Գենադի Բեստաևի և Իրակլի Բեբուայի գործերին: Համանախագահներին խնդրվել է առավելագույն ջանքեր գործադրել, հնարավորինս արագ ազատ արձակել Վրաստանի քաղաքացիներին:

Վրաստանի պատվիրակության կողմից նշվել է, որ վերջերս Ախալգորիում բնակվող բժիշկ, Օնիսե Գաթենաշվիլիի մահը ևս մեկ անգամ հստակորեն հաստատում է բռնազավթված գծի փակման արդյունքում Ցխինվալիի շրջանում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը, այդ թվում անհետաձգելի բուժ օգնությանը հասանելիության սահմանափակման տեսանկյունից: Ընդգծվել է, որ այսպես կոչված անցակետերի երկարատև փակման պատճառով, բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում բնակչությունը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ, ինչը վտանգում է տեղի բնակչության կյանքը»,- ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, Լաշա Դարսալիան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և նրա բռնազավթիչ ռեժիմները, ցավոք, շարունակում են շահարկել մարդու իրավունքների խնդիրներով և քաղաքականացնել մարդասիրական հարցերը:

«Իրենց հերթին, համանախագահները մտահոգություն են հայտնել վերջին շրջանում տեղում տիրող բարդ իրավիճակի կապակցությամբ և ընդգծել իրավիճակը կարգավորելու անհրաժեշտությունը:

Փոխնախարարը ընդգծել է 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի Ռուսաստանի կողմից պարբերական խախտումները, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում շարունակվող ապօրինի ռազմականացումը և զորավարժությունները: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների փաստացի բռնակցմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են նաև բռնազավթված տարածքներում ազատ տեղաշարժի սահմանափակման, մայրենի լեզվով կրթության արգելքի և վրացիների էթնիկ նշաններով խտրականության խնդիրները: Համանախագահների հետ հանդիպմանը վրացական պատվիրակությունը կրկին բարձրացրել է Դավիթ Բաշարուլիի, Գիգա Օթխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի սպանությունների գործերով արդարադատություն իրականացնելու անհրաժեշտության հարցը: Այս համատեքստում ընդգծվել է Ցխինվալում Ինալ Ջաբիևի սպանությունը, ինչը հստակ ցույց է տալիս բռնազավթված շրջաններում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:

Առկա մարտահրավերների ֆոնին մտահոգություն է հայտնվել, որ տարվա ընթացքում չի հաջողվել կազմակերպել միջազգային բանակցությունների փուլը: Հոկտեմբերին նախատեսված բանակցությունների փուլի ռուսական կողմի ձախողման ֆոնին, վրացական պատվիրակության ղեկավարը ընդգծել է դեկտեմբերին բանակցությունների փուլի անցկացման անհրաժեշտությունը: Շեշտը դրվել է նաև Գալիում միջադեպերի և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (IPRM)  հանդիպման առանց նախապայմանների անցկացման վրա», – ասված է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ: