Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում ընդունելու են Վրաստանի բռնազավթված տարածքների մասին բանաձև
Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում ընդունելու են Վրաստանի բռնազավթված տարածքների մասին բանաձև

Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ծրագրվում է Վրաստանի բռնազավթված տարածքների մասին բանաձևի՝ «համագործակցություն Վրաստանի հետ» ընդունումը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը լուրջ անհանգստություն է արտահայտում, Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում գոյություն ունեցող մարդու իրավունքների իրավիճակի և բռնազավթված գծի երկայնքով այսպես կոչված «բորդերիզացիայի» շարունակման կապակցությամբ:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ խորհրդի մասնակիցներին դիմելու է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը:

«Նշված բանաձևը մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվում է ամեն տարի, սկսած 2017 թվականից: «Կովիդ 19»-ի համավարակի պատճառով մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի աշխատանքը դադարեցվեց մարտի 13-ին և եռամսյա դադարից հետո վերսկսվեց հունիսի 15-ին»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն