Ժինվալի մոտ կանգնած ավտոմեքենաների ուղևորներին հասցրել են սնունդ և ջուր
Ժինվալի մոտ կանգնած ավտոմեքենաների ուղևորներին հասցրել են սնունդ և ջուր

Արդեն չորրորդ օրն է, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները կուտակված են Ժինվալի մոտակայքում: Ճանապարհը արդեն մի քանի օր է փակ է առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով:

Այսօր ուղևորներին տեղի իշխանությունները սնունդ և ջուր են մատակարարել: Առավոտից տեղում էր գտնվում նաև Դուշթիի քաղաքապետը:

Ինչպես հայտարարում են ուղևորները, նրանք ունեն վառելիքի և տաք սննդի հետ կապված խնդիր:

Ըստ Դուշեթիի քաղաքապետ Զուրաբ Սեխնիաշվիլիի, բոլոր համապատասխան ծառայությունները կենտրոնացված են տեղում:

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ նրանք սպասում են շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության հանձնարարականին, որպեսզի սկսեն ճանապարհի մաքրման գործողությունը: