Ժան-Իվ Լե Դրիանը պատասխանում է Ռամզան Կադիրովին. Միապետերից խելք սովորեցնելուն չենք հանդուրժելու
Ժան-Իվ Լե Դրիանը պատասխանում է Ռամզան Կադիրովին. Միապետերից խելք սովորեցնելուն չենք հանդուրժելու

«Միապետերից խելք սովորեցնելուն չենք հանդուրժելու»,-այսպես է պատասխանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին, որը մայիսի 12-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Ֆրանսիայի իշխանությունների վրա:

Կադիրովը հայտարարել է, որ հարձակվողը, ազգությամբ չեչեն Հիմզատ Ազիմովը, մեծացել է Ֆրանսիայում և նրա ծայրահեղականության վրա պատասխանատու է Փարիզը:

«Մենք չենք համբերելու խելք սովորեցմանը միապետերից, որը պայքարում է նույնիսկ իրավական պետություն ստեղծելու դեմ և որոնք գիտեն, որ «իսլամական պետություն» խմբավորման կողքին կռվում են հազարավոր չեչեններ»,-հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Հիշեցնենք, որ Փարիզում, մայիսի 12-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել է մեկ և տուժել չորս մարդ: Հետաքննությունը պարզել է, որ Փարիզի կենտրոնում անցորդների վրա հարձակվել է ազգությամբ չեչեն, 20 ամյա Հիմզատ Ազիմովը: Պատահարի վրա պատասխանատվությունը ստանձնել է «իսլամական պետություն»-ը:

Ավելի ուշ, Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հարձակվողի ծայրահեղականության վրա պատասխանատվությունը դրվում է Ֆրանսիայի վրա, քանզի այս երկրում կառավարությունը խլում է ծնողներից, երեխաների դաստիարակության և դիտողություն տալու իրավունքը: