Ժամը 15:00-ի դրությամբ ամենաբարձր ակտիվությունը արձանագրվում է Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում, իսկ ամենացածրը Քվեմո Քարթլիի տարածաշրջանում. ԿԸՀ
Ժամը 15:00-ի դրությամբ ամենաբարձր ակտիվությունը արձանագրվում է Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում, իսկ ամենացածրը Քվեմո Քարթլիի տարածաշրջանում. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, 15:00-ի դրությամբ ընտրություններում ամենաբարձր ակտիվությունը արձանագրվել է կրկին թիվ 19 մեծամասնական ընտրաշրջանում, մասնավորապես Ռաճա-Լեչխումիում և Սվանեթիում՝ 49,5 տոկոս, իսկ ամենացածր ակտիվությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանում է՝ 33,9 տոկոս:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ, Անա Միքելաձեն լրատվամիջոցներին տեղեկացրել է ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների ակտիվության մասին: Անա Միքելաձեի խոսքով, այս պահի դրությամբ ընտրողների ակտիվությունը 36,45 տոկոս է, ինչը քանակորեն 1 279 947 ընտրող է:

«Քվեարկության գործընթացը շարունակվում է, և ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել ընտրողներին լինել ակտիվ, քանի որ ընտրությունների ավարտին մնացել է 4 ժամ: Բացի այդ, հիշեցնեմ նաև, որ ստացիոնար բուժհաստատություններում ևինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների ընտրություններին մասնակցության նպատակով ստեղծված 127 հատուկ տեղամասերը, ընտրողներին սպասարկում են 311 շարժական քվեատուփի միջոցով»,- հայտարարել է Անա Միքելաձեն: