Ժամը 12:00-ի համար ընտրողների ակտիվությունը կազմել է 8,29 տոկոս. ԿԸՀ
Ժամը 12:00-ի համար ընտրողների ակտիվությունը կազմել է 8,29 տոկոս. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ տեղի է ունեցել հերթական տեղեկատվական ճեպազրույցը:

Ինչպես հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակի պաշտոնակատար, Նաթիա Իոսելիանին, ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 8,29%, ինչը նշանակում է, որ արդեն քվեարկել է 177 462 ընտրող:

Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Իմերեթիի թիվ 21 մեծամասնական ընտրատարածքում, որտեղ արդեն քվեարկել է 14 901 ընտրող ՝ կազմելով գրանցված ընտրողների 11,4%-ը:

Միևնույն ժամանակ, ամենացածր մասնակցությունը գրանցվել է Սաբուրթալոյի ընտրատարածքում, որտեղ 12:00-ի դրությամբ քվեարկել է 8 321 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 6,2%-ը:

Գուդաուրիում մեկ տեղամաս, որտեղ խափանում էր, արդեն բացվել է և գրանցված 205 ընտրող արդեն կարող է քվեարկել:

«Ես ուզում եմ ձեզ տեղեկատվություն տրամադրել Գուդաուրիի մի ընտրատեղամասի մասին, որը վատ եղանակի պատճառով բացվել է ուշացումով: Այս պահին ընտրատեղամասում քվեարկությունն արդեն ընթանում է: Հիշեցնենք, որ նշված տեղամասում կա 205 ընտրող: Ինչ վերաբերում է Գուդաուրիի հատուկ ընտրատեղամասին (11.29.10), որտեղ կա 19 ընտրող, նշված տեղամասն արդեն սպասարկել է մեկուսացման մեջ գտնվող ընտրողներին», – հայտարարել է Նաթիա Իոսելիանին:

Նրա խոսքով, ընտրատեղամասերում քվեարկության գործընթացն ընթանում է հանգիստ մթնոլորտում և քաղաքացիները հնարավորություն ունեն ազատ քվեարկելու ՝ առանց որևէ հապաղելու:

Միևնույն ժամանակ, ստացիոնար բուժհաստատություններում և մեկուսացման մեջ (կարանտին, ինքնամեկուսացում) գտնվող ընտրողների ընտրություններին մասնակցության նպատակով ստեղծված է 80 հատուկ տեղամաս, 145 շարժական քվեատուփերը նշված ընտրողներին կսպասարկեն օրվա ընթացքում

«Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ երկրորդ փուլի ընտրողների թիվը 2 140 210 է: Իսկ ընտրողներին սպասարկում է 1 914 ընտրատեղամաս և բացառության դեպքերում ստեղծված իննը տեղամաս: Նշենք նաև, որ կառավարության որոշման (№665) համաձայն, տեղաշարժման վրա հաստատված սահմանափակումները վերացվել նոյեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 22-ի ժամը 05:00-ն: Հետևաբար, ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կողմերը հնարավորություն ունեն տեղաշարժվել առանց սահմանափակումների: Մինչ երկրորդ փուլի ավարտը մնացել է մոտ յոթ ժամ, ուստի ես կոչ եմ անում ընտրողներին լինել ակտիվ և ընտրական գործընթացում ներգրավված կողմերին կոչ եմ անում խթանել ընտրությունների խաղաղ և ազատ միջավայրում անցկացմանը», – հայտարարել է խոսնակը:

Նրա տեղեկությամբ, ձյան առատ տեղումների պատճառով առաջացած խափանումների պատճառով Շատիլիում դեռ հնարավոր չէ բացել ընտրատեղամասը: