Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն նախատեսի Թուրքիայի խորհուրդը և Վրաստանին ընդունի դաշինք. Լյուկ Քոֆի
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն նախատեսի Թուրքիայի խորհուրդը և Վրաստանին ընդունի դաշինք. Լյուկ Քոֆի

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն նախատեսի Թուրքիայի խորհուրդը և Վրաստանը ընդունի դաշինքի կազմ,- այս վեռնագրով թուրքական «Տե Էր Տե» հեռուստաալիքի վեբհարթակում հրապարակվել է, ամերիկացի հետազոտող, «Հերիթեյջ Ֆաունդեյշն» կազմակերպության արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն, Լյուկ Քոֆիի նամակը:

Ամերիկացի հետազոտողը գտնում է, որ Վրաստանի հուսալի գործընկերոջ հեղինակությունը և նրա աշխարհաքաղաքական կարևորությունը հյուսիս-ատլանտյան դաշինքի երկրների համար, հիմնավոր փաստարկ է:

Լյուկ Քոֆին հիշում է Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ով կոչ էր արել  ՆԱՏՕ-ի անդամներին ընդլայնել դաշինքը և աջակցել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Ինչպես հունվարին ասել էր Չավուշօղլուն, արևմտյան գործընկերները չեն համաձայնում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի որ նրանք չեն ցանկանում հրահրել Ռուսաստանին:

«Նա լավ դիրքորոշում ունի: Թուրքիան վաղուց աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, երբ դաշինքի շատ այլ անդամներ ձեռնպահ էին մնում դրա մասին խոսալուց: Եվրոպայում քիչ երկրներ կան, որոնք նույնքան ոգևորությամբ են վերաբերվում ՆԱՏՕ-ին, որքան Վրաստանը, չնայած որ այդ երկիրը դաշինքի անդամ չէ: Չնայած նրան, որ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, Թբիլիսին չի կարող հատել անդամակցության գիծը»,- նշում է Լյուկ Քոֆին:

Նամակի հեղինակի խոսքով, Վրաստանը ավելի քան տաս տարի փորձում է անդամակցել դաշինքին: Առաջին անգամ Վրաստանին հնարավոր անդամակցության մասին խոստացել էին 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում:

«Դրանից հետո ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր հաջորդ գագաթնաժողովին հաստատվում է անդամակցության հանդեպ աջակցությունը: Ինչպես 2016 թվականին հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ «Վրաստանը ունի բոլոր գործնական գործիքները, որ դառնա ՆԱՏՕ-ի անդամ»: Այդ իսկ պատճառով անդամակցության առումով իրական առաջընթացի հասնելու հետաձգումը վրացիների մոտ հիասթափություն է առաջացնում», – ասում է ամերիկացի հետազոտողը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն ճիշտ էր, երբ ասում էր, որ մեզ անհրաժեշտ է Վրաստանի նման դաշնակից: Վրաստանը դաշինքի համար կարևոր գործընկեր է, մի քանի հիմնական պատճառով: Առաջին հերթին Վրաստանը փորձառու և հուսալի դաշնակից է: 2012 թվականին, երբ ՆԱՏՕ-ի շատ երկրներ վազեցին դեպի Աֆղանստանից դուրս բերող դռան կողմ, Վրաստանը ուղարկեց հարյուրավոր լրացուցիչ զինվորականներ: Աֆղանստանի ամենաթեժ կետերում, Հելմանդի և Ղանդահարի գավառներում Վրաստանը ուղարկել է մոտ 2 հազար զինվորականի:  Այսօր Աֆղանստանում տեղակայված է մոտ 900 վրաց զինվորական և երկիրը համարվում է ամենախոշոր զորք ունեցողը ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների միջև: Վրաստանի ռազմավարական դիրքը նույնպես կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Վրաստանը Հարավային Կովկասում կանգնած է շատ կարևոր աշխարհագրական և մշակութային խաչմերուկի վրա և դարեր շարունակ ապացուցել է, որ ռազմավարական նշանակություն ունի»,- գրում է Քոֆին:

Նամակի հեղինակի խոսքով, Վրաստանի ռազմավարական դիրքը նույնքան կարևոր է նաև այսօր: Վրաստանի տարածքը, ենթակառուցվածքները, նյութատեխնիկական հնարավորությունները օգտագործվում են ՆԱՏՕ-ի ուժերի ու բեռների Աֆղանստան տեղափոխելու համար:

Հրապարակման համաձայն, Վրաստանը տարիներ շարունակ արդիականացնում էր կարևոր օդանավակայաններն ու նավահանգիստները: Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է Սևծովյան տարածաշրջանին: Վրաստանի տարածքով անցնում է նաև առանցքային գազատարները, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա խողովակաշարերը, գազի հարավային միջանցքը, ինչպես նաև կարևոր երկաթուղային գիծը՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի տեսքով:

Լյուկ Քոֆին գտնում է, որ Վրաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն տարածաշրջանում օրինակելի է:

«Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991 թվականից անկախանալուց ի վեր, Վրաստանը կանգնած է  ժողովրդավարության կայուն ուղու վրա: Հանուն տարածաշրջանային կայունության, Ամերիկայի շահերից է բխում, որ Վրաստանը շարունակի այդ ճանապարհը: Տարիներ շարունակ Վրաստանի կառավարությունները հետևում էին տնտեսական ազատականացման, բյուրոկրատիայի կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության զարգացման օրակարգին: 2003 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը ձգտում է դեպի տրանսատլանտյան հանրությունը»,- գրում է հեղինակը:

Ըստ Լյուկ Քոֆիի, ՆԱՏՕ-ի անդամների համար, Վրաստանի դաշինքին անդամագրվելու վերաբերյալ գլխավոր մտահոգություններից մեկը ՝ Ռուսաստանի կողմից երկրի տարածքի 20 տոկոսի բռնազավթումն է:

«Ռուսաստանը Ցխինվալի և Աբխազիայի տարածաշրջանների բռնազավթումը, օգտագործում է, Վրաստանի ՆԱՏՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից դուրս պահելու համար: Սա Մոսկվայի կողմից դե-ֆակտո վետո է և դա անընդունելի է»,- ասում է «Հերիթեյջ Ֆաունդեյշն» կազմակերպության արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրենը:

«Բարեբախտաբար, ոմանք մտածել են առանց Ռուսաստանի հետ պատերազմի, Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու կրեատիվ ճանապարհի մասին: Մնում է միայն մի հարց, արդյոք Ատլանտյան երկու կողմերի առաջնորդներն ունեն քաղաքական կամք և ստեղծագործականություն՝ Վրաստանի անդամակցությունը իրական դարձնելու համար», – գրում է Լյուկ Քոֆին:

Ըստ նրա, Եվրոպայում Վրաստանը նույնպես ներկայացնում է այն գաղափարը, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան հնարավորություն ունի որոշելու իր ուղին:

Լյուկ Քոֆիի հայտարարությամբ, Վրաստանը վերափոխել է իր զինված ուժերը և ամուր աջակցում է ՆԱՏՕ-ի և այլ կազմակերպությունների հատուկ գործողություններին արտերկրում: Վրաց զինվորականները մեծ ներդրում ունեն Իրաքի և Աֆղանստանի առաքելություններում, իսկ հարյուրավոր խաղաղապահներ մասնակցել են Բալկանյան և աֆրիկյան առաքելություններին:

«Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն նախատեսի Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խորհուրդը և Վրաստանին ընդունի դաշինք»,- գրել է Լյուկ Քոֆին:

 

Թողնել մեկնաբանություն